Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Alphabet-ը զուտ շահույթի անկում Է արձանագրել մինչեւ 7 մլրդ դոլար

Alphabet-ը զուտ շահույթի անկում Է արձանագրել մինչեւ 7 մլրդ դոլար
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Alphabet կորպորացիայի հասույթը, որը նաեւ Google ընկերության սեփականատերն Է, 2019 թվականի երրորդ եռամսյակում գերազանցել Է 40,4 մլրդ դոլարը՝ մեկ տարի առաջվա 33,7 մլրդ դոլարի դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հոկտեմբերի 28-ին հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը: Հասույթի ցուցանիշը 21 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: The Wall Street Journal թերթի տվյալներով՝ արդյունքները վերլուծաբանների սպասումներից ցածր են եղել: Հաշվետվության մեջ արձանագրվում Է, որ Alphabet-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակի արդյունքներով հասել Է 7,068 մլրդ դոլարի: Անցալ տարի նշված ժամանակաշրջանում այն կազմել Էր 9,192 մլրդ դոլար: Google-ն ամերիկյան հանրային կորպորացիա Է, որը ներդրումներ Է անում ինտերնետ-որոնման եւ գովազդային տեխնոլոգիաների բնագավառում, ինչպես նաեւ զբաղվում Է առցանց-ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքների մշակմամբ: Ընկերությունը, որն ստեղծվել Է Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից, առաջին անգամ որպես մասնավոր ձեռնարկություն գրանցվել Է 1998 թվականի սեպտեմբերին, իսկ այժմ Alphabet հոլդինգի բաղկացուցիչ մասն Է: Նրա կենտրոնակայանը գտնվում Է Մաունթին-Վյու քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am