ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զինվորական հոսպիտալ
17:46, 28 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 27-ին այցելել է ՀՀ ԶՈՒ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը զրուցել է հոսպիտալում ապաքիվող զինծառայողների հետ, բուժանձնակազմից տեղեկացել փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակի և բուժման ընթացքի մասին:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է նաև հոսպիտալում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում