Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Անցումային արդարադատությունը միայն օրենքներ փոխելուն չի վերաբերում․ ICTJ ներկայացուցիչ

 Անցումային արդարադատությունը միայն օրենքներ փոխելուն չի վերաբերում․ ICTJ 
ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցումային արդարադատությունը միայն օրենքները փոխելուն չի վերաբերում. այն պետք է թույլ տա քննել և հասկանալ, թե նախորդ իշխանությունների ինչպիսի որոշումներ են հանգեցրել կոռուպցիոն դրսևորումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 28-ին «Անցումային արդարադատություն, կոռուպցիա և պետության զավթում. դասեր Հայաստանի համար» խորագրով հանրային քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ներկայացուցիչ Ռուբեն Քարանզան, ներկայացնելով, թե ինչ կարելի է սովորել անցումային արդարադատության փորձից:

«Օրենքները շատ հաճախ չեն արտացոլում քաղաքական և մշակութային դինամիկան այս կամ այն երկրում։ Կարող եք ունենալ ամենից կատարյալ օրենսդրություն, դատական և իրավապահ համակարգ, սակայն այդ ամենից դուրս գոյություն ունեն տնտեսական շահերի բախումներ, օտար պետությունների ազդեցություն, երկրի քաղաքական վեկտոր, որոնք կարող են  հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների»,- ասաց Քարանզան։

Միջազգային փորձագետի կարծիքով՝ անցումային արդարադատությունը միայն օրենքները փոխելուն չի վերաբերում։

Քարանզան շեշտեց, որ անցումային արդարադատությունը պետք է անդրադառնա ամբողջ երկրին, այլ ոչ թե միայն մայրաքաղաքի կարևոր հատվածների։

Քննարկմանը մասնակցեցին «Բաց գաղտնիքներ» (Open Secrets) կազմակերպության ներկայացուցիչ Հենի վան Վուուրենը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և «Հետք» («Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն) ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Քննարկումը կազմակերպեցին «Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը» (ICTJ) և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am