Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սերբիայի հետ համաձայնագիրը ԵԱՏՄ համագործակցության ընդլայնման ևս մեկ քայլ է. Նիկոլ Փաշինյան

Սերբիայի հետ համաձայնագիրը ԵԱՏՄ համագործակցության ընդլայնման ևս մեկ քայլ է. 
Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդիպեցին ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրեցին նիստի ընթացքում քննարկված հարցերն ու բանակցությունների արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը, մասնավորապես, նշեց, որ քննարկումն, ինչպես միշտ, ընթացել է կառուցողական հունով:

«Մեզ հաջողվեց համաձայնության գալ նիստի գրեթե բոլոր օրակարգային հարցերի շուրջ։ Մենք քննարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվությունը՝ ինտեգրացիոն տարածքի կառուցման գործում մեր հիմնական ձեռքբերումները, ծագած խնդիրների պատճառները, ինչպես նաև ԵԱՏՄ ակտերի կատարման ընթացքը»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նա նաև շեշտեց, որ նիստի ժամանակ քննարկվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոգելից խմիչքների շուկայի կարգավորման նախագծի նախապատրաստման ընթացքը։

Փաշինյանի խոսքով՝ համաձայնագրի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի իրավական հիմքերի ստեղծմանը։

«Հաջորդիվ ցանկանում եմ նշել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կատարվող գործարքների առանձնահատկությունների մասին պայմանագիրը, որը հանում է Միության ոսկերչական իրերի ներքին շուկայում առկա սահմանափակումները։ Կարևոր է նաև «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագիրը»,- ասաց ՀՀ վարչապետը և հավելեց, որ շատ ուրախ է Սերբիայի վարչապետ տիկին Բրնաբիչի այնտեղ գտնվելու առթիվ։

Նա գոհունակությամբ նշեց, որ հոկտեմբերի 25-ին ևս մեկ պետություն ստորագրեց ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, ինչը ևս մեկ քայլ դարձավ համագործակցության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված միջոցառումների համատեքստում։

«Այսօրվա նիստը նշանավորվեց նաև նրանով, որ ուժի մեջ մտավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը և Չինաստանի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելը վկայում են մեր ինտեգրացիոն միության միջազգային նշանակության և գրավչության ավելացման մասին»,- եզրափակեց Փաշինյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նույնպես կարևորեց Չինաստանի հետ  առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման փաստը:

«Մենք ստեղծում ենք ավելի արդյունավետ ռեժիմ եվրասիական բիզնեսի համար և այն ընձեռում է նոր հնարավորություններ Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության համար»,- ասաց Սարգսյանը:

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության և Սերբիայի միջև ստորագրվեց Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր:

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին  հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները  Չինաստանի հետ ընդունել են համատեղ հայտարարություն՝ կապված առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am