Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ավստրիան ՀՀ-ին կսատարի ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում

Ավստրիան ՀՀ-ին կսատարի ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության 
մեկնարկի հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Ավստրիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը կշարունակի ամրապնդել եւ խորացնել ՀՀ Ազգային ժողովի հետ բարեկամական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացմանը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Ավստրիայի նորընտիր խորհրդարանը այն կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում, ինչին ի պատասխան Վոլֆգանգ Սոբոտկան հավաստիացրել է, որ որեւէ խոչընդոտ գոյություն չունի այն վավերացնելու համար:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումներին Եվրոպական երկրների կողմից սատարելու լավագույն ցուցանիշը կարող է լինել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ավստրիան իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում:

Կողմերն ընդգծել են համագործակցության սերտացման անհրաժեշտությունը միջազգային միջխորհրդարանական, մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ հարթակներում՝ միմյանց համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Վոլֆգանգ Սոբոտկան առաջարկել է հաջորդ տարի օգոստոսին Վիեննայում կայանալիք Միջխորհրդարանական միության խոսնակների համաժողովի շրջանակում անցկացնել երկկողմ ձեւաչափով հանդիպում եւ քննարկել օրակարգային հարցերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am