Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Սթենլի Քլարքը տպավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

 Սթենլի Քլարքը տպավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գրեմմիի» քառակի դափնեկիր բաս կիթառահար Սթենլի Քլարքը, որի համերգային ծրագրով մեկնարկելու է «Երևան ջազ ֆեստ»-ը, հոկտեմբերի 24-ին «Մեցցո» ակումբում հնարավորություն է ունեցել զրուցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Իմ ստեղծագործական կյանքի ընթացքում բազմիցս առիթ եմ ունեցել հանդիպելու տարբեր քաղաքական գործիչների, բայց հազվադեպ է պատահում, երբ նրանց հետ ստացվում է հաղորդակցվել ինչպես ընկերոջ հետ: Շատ բան չգիտեմ ՀՀ վարչապետի մասին. եթե չեմ սխալվում, լրագրող է: Նրա հետ զրուցելով` հասկացա, որ լավ անձնավորություն է, սիրում ու գնահատում է լավ երաժշտությունը, ինչն անչափ կարևոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց երաժիշտը:

Սթենլի Քլարքի և նրա խմբի համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]