Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարում ենք համաձայնեցված կարգով. Աննա Նաղդալյան

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հայտարարում ենք 
համաձայնեցված կարգով. Աննա Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում հյուրընկալելու մասին: 

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը.   

«Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ:

Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում:  Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: 

ԵԱՀԿ Գործող նախագահը բարձր է գնահատում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաեւ երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաեւ մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am