Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թրամփն օտարերկրյա ազդեցությանը հակազդելու իր ռազմավարությունն Է ուղարկել Կոնգրեսին

Թրամփն օտարերկրյա ազդեցությանը հակազդելու իր ռազմավարությունն Է ուղարկել Կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Կոնգրեսին Է ներկայացրել «օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին» հակազդելու իր վարչակազմի ռազմավարությունը: ԱՄՆ-ի ղեկավարի համապատասխան նամակը տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սույնով ուղարկում եմ օտարերկրյա ազդեցության չարամիտ գործողություններին ու արշավներին հակազդելու ռազմավարությունը»,- ասված Է ուղերձում: ԱՄՆ-ի 2019 ֆինանսական տարվա (երկրում ավարտվել Է սեպտեմբերի վերջին) պաշտպանական բյուջեն նախագահին պարտավորեցնում Էր համապատասխան փաստաթուղթ ներկայացնել օրենսդիրներին:

Սպիտակ տունը չի հրապարակում այդ ռազմավարությունը, ինչպես եւ մի շարք այլ փաստաթղթեր, որոնք պահանջում են Կոնգրեսի անդամները: Մինչդեռ օրենսդիրները կարող են ընդունել համապատասխան որոշում եւ հրապարակել ռազմավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am