Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարված փոխանցումներն աճել են 12.6 տոկոսով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարված փոխանցումներն աճել 
են 12.6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի է փոխանցվել 648.8 մլն դրամ։ Աճը կազմել է 12.6 տոկոս։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ամսեկան միջինը 72 հազարով ավելի աշխատող է դրոշմանիշային վճար վճարել։

«5 մլրդ 140 մլն դրամի փոխարեն փոխանցվել է 5 մլրդ 790 մլն դրամ։ Այս գումարները ոչ թե ուղիղ գնում են հիմնադրամ, այլ մտնում են Պետական եկամուտների կոմիտե, հետո նոր գնում են հիմնադրամ։ Հետևաբար, այս թվերի միջև կարող է որոշակի դիսոնանս լինել»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ ասաց վարչապետը։

«Հավատալ-չհավատալու խնդիր չէ, դա հրաշափայլ հայտնության հարցը չէ, որ հավատանք կամ չհավատանք։ Դա կոնկրետ թիվ է, որը կոնկրետ արձանագրված է և ունի հասցե։ Իմ թղթերով կա, ձեր թղթերով չկա։ Եվ այն, որ դուք բարձրացնում եք   զոհված զինծառայողների մայրերի հարցը, նշեմ, որ այն լուծվում է։ Պարոնայք, ես ուզում եմ հիշեցնել, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք այդ 1000 դրամների վճարումները 19 տարով գնացել ենք հետ։ Իսկ այդ ինչո՞վ ենք գնացել, եթե փողը չկա»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ