Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետը կապիտալ շինարարության ծավալների նկատելի աճ է կանխատեսում

Գեղարքունիքի մարզպետը կապիտալ շինարարության ծավալների նկատելի աճ է կանխատեսում

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հավաստմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանը մարզի համայնքների հետ համատեղ նախապատրաստվում է 2020 թվականին նախատեսվող սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության ծրագրերի կազմմանն ու իրականացմանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սանոսյանը, մարզում այժմ ընթացող ավելի քան 10 միլիարդ դրամի շինարարական աշխատանքները եկող տարում լինելու են ավելի ընդգրկուն ու մեծ ծավալներով, ինչի համար արդեն այժմ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: 

«Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ոլորտներում սպասվում է աննախադեպ ծավալների շինարարություն, ինչպես սուբվենցիոն ծրագրերով, այնպես էլ պետբյուջեի ուղիղ հատկացումներով: Որպեսզի հասցնենք իրացնել այդ միջոցները եւ ժամանակին իրականացնել շինարարական աշխատանքները, այս պահից արդեն ձեռնարկում ենք նախապատրաստական աշխատանքները: Ձմռան ընթացքում համայնքների եւ պետական մարմինների ու այլ գերատեսչությունների հետ համատեղ պետք է ավարտենք փաստաթղթային բոլոր աշխատանքները, որպեսզի շինարարությունների մեկնարկը տրվի եղանակների տաքանալուն պես: Համոզված եմ նաեւ, որ կապիտալ շինարարության նման խոշոր ծավալները արտագնա աշխատանքի մեկնող մեր շատ հայրենակիցների կթելադրեն աշխատատեղեր գտնել հարազատ հողի վրա, շենացնել ու կառուցել իրենց հայրենիքը »,-ներկայացրեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am