Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ջոնսոնը ցնցված Է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի Է հայտնաբերվել

Ջոնսոնը ցնցված Է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի Է հայտնաբերվել


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ ցնցված Է Էսեքսի ողբերգական միջադեպից, որտեղ միգրանտների 39 դի Է հայտնաբերվել, եւ ցավակցություն Է հայտնել զոհվածների մերձավորներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ես ցնցված եմ Էսեքսի ողբերգական միջադեպից: Ես պարբերաբար տեղեկատվություն եմ ստանում ՆԳՆ-ից եւ սերտորեն աշխատելու եմ Էսեքսի ոստիկանության հետ, որպեսզի ստույգ պարզվի՝ ինչ Է տեղի ունեցել: Իմ մտքերն այժմ բոլոր զոհվածների ու նրանց մերձավորների հետ Է»,-գրել Է Ջոնսոնը Twitter-ում:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է BBC-ն, հոկտեմբերի 23-ին Անգլիայի Էսեքսի կոմսությունում 39 դի Է հայտնաբերվել բեռնատարում: Մեքենան կայանված Է եղել Թարոքի տարածաշրջանի Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում:
Ոստիկանությունն այդտեղ Է ժամանել գիշերվա ժամը մոտավորապես 01:30-ին: Հաղորդվում Է, որ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա իռլանդացին, ձերբակալված Է:
Զոհվածների մասին առայժմ հայտնի Է միայն, որ նրանք 38 մեծահասակներ են եւ մեկ դեռահաս: Տեղի ոստիկանության դեպարտամենտի սպա Էնդրյու Մարիները նախազգուշացրել Է, որ զոհերի ինքնությունը պարզելը կարող Է երկար ժամանակ պահանջել:
Պարզվել Է, որ բեռնատարը ժամանել Է Բուլղարիայից եւ Մեծ Բրիտանիայի տարածք Է մտել հոկտեմբերի 20-ին:
«Մենք ձերբակալել ենք վարորդին պատահարին մեղսակցության կասկածանքով, կատարվում Է հետաքննություն»,- ասել Է Մարիները:
Բեռնատարի հայտնաբերման վայրը շրջափակված Է ոստիկանության կողմից:
«Մարդավաճառությունը ստոր ու վտանգավոր բիզնես Է»,-Twitter-ի իր Էջում գրել Է Էսեքսի Թարոքի տարածաշրջանից խորհրդարանի անդամ Ջեքի Դոյլ-Փրայսը եւ հույս հայտնել, որ մարդասպանները կհայտնաբերվեն ու կկանգնեն արդարադատության առաջ:
Ոստիկանությունը տեղի ունեցածի ոչ մի վարկած առայժմ չի առաջադրել:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը հայտարարել Է, որ ցնցված Է տեղի ունեցած ողբերգությունից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am