Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացնում է հավաք-պարապմունքներ

ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացնում է հավաք-պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի 2019 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն, Հայաստանի Հարնապետության պետական կառավարման համակարգի, պետական այլ մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ, հոկտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են հավաք-պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքի առաջին օրվա ընթացքում տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, պետության նախապատրաստմանը պաշտպանությանը, զորահավաքային նախապատրաստության գործընթացին, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը և այլ թեմաներին վերաբերող դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ գերատեսչությունների, ՊՆ և ԶՈՒ պաշտոնատար անձինք։

Հավաք պարապմունքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ