Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանական կառավարությունը խորհրդարանին Է ներկայացրել Brexit-ի մասին նոր օրինագիծը

Բրիտանական կառավարությունը խորհրդարանին Է ներկայացրել Brexit-ի մասին նոր օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանին Է ներկայացրել Brexit-ի մասին նոր օրինագիծը, որը հիմնված Է ԵՄ-ից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ հոկտեմբերի 17-ին Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրի վրա: Ինչպես հայտնել Է Sky News հեռուստաալիքը, հոկտեմբերի 21-ի երեկոյան պատգամավորները ձեռնամուխ են եղել 110-Էջանոց փաստաթղթի առաջին ընթերցմանը, որին վերաբերող պարզաբանումները կազմում են եւս 125 Էջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ի իրականացումն ապահովելու համար նախարարների կաբինետը Համայնքների պալատի կողմից օրինագծի քննարկմանը հատկացրել Է ընդամենը երեք օր: Դրանից հետո այն կքննարկի նաեւ Լորդերի պալատը, իսկ այնուհետեւ օրինագիծը կներկայացվի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ստորագրմանը:

Դրա տեքստում կետ կա այն մասին, որ օրենքը կարող Է ընդունվել ռեկորդային կարճ ժամանակում, թեեւ խորհրդարանի կողմից միջազգային համաձայնությունների քննարկմանը հատկացվում Է առնվազն 21 օր: Օրինագծի կետերից մեկն Էլ չեղարկում Է ԵՄ-ի հետ գործարքի հաստատման շուրջ առանձին խորհրդարանական քվեարկություն անցկացնելու անհրաժեշտությունը: Ինչպես նշում են նախարարների կաբինետում, այն խորհրդարանի կողմից հավանության արժանացած կհամարվի երկրորդ ընթերցմամբ օրինագծի ընդունման փաստով, որը պետք Է կայանա արդեն հոկտեմբերի 22-ին: Financial Times թերթի գնահատումների համաձայն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհրաժեշտ աջակցությունն ունի քվեարկությունը շահելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am