Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Զարիֆը հայտարարել Է Էր Ռիադ այցելելու պատրաստակամության մասին

Զարիֆը հայտարարել Է Էր Ռիադ այցելելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է բանակցությունների համար հարմար պայմանների առկայության դեպքում Սաուդյան Արաբիա ուղեւորվելու պատրաստակամության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես պատրաստ եմ մեկնել Էր Ռիադ՝ կարգավորելու տարաձայնությունները, եթե հարմար պայմաններ ստեղծվեն»,-ասել Է Զարիֆը Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել Է, որ Իրանը չի դադարեցնում Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ շփումները, որը միջնորդական ջանքեր Է գործադրում Էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ փոխզիջում գտնելու, Եմենում պատերազմը դադարեցնելու համար:

«Իրանը ողջունում Է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները եւ կհամագործակցի Եմենում պատերազմը դադարեցնելու ցանկացած ծրագրի շուրջ, ինչն առաջին հերթին անհրաժեշտ Է եմենցիներին»,-հավելել Է Իրանի արտգործնախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am