Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի կենսական նշանակություն ունեցող վերգետնյա կամուրջ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածի Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի կենսական նշանակություն ունեցող վերգետնյա կամուրջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Հաշվի առնելով մի շարք բնակիչների՝ մեզ հասցեագրված դիմում-խնդրանքները, Երևան-Երասխ միջպետական ճանապարհահատվածի Բերքանուշ համայնքի հատվածում կկառուցվի կենսական նշանակություն ունեցող վերգետնյա կամուրջ:
Այն կկապի մայրուղու երկայնքով գտնվող Մրգավան, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Ազատավան համայնքների բնակավայրերն ու գյուղացիների մշակովի հողատարածքները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջիկայում կհայտարարի վերգետնյա կամրջի համար նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների համար մրցույթ»,- գրել է Գարիկ Սարգսյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում