Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնացիների երկու երրորդը ջերմ զգացմունքներ Է տածում կայսեր նկատմամբ. NHK

Ճապոնացիների երկու երրորդը ջերմ զգացմունքներ Է տածում կայսեր նկատմամբ. NHK

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի բնակիչների մեծամասնությունը ջերմ բարեկամական զգացմունքներ Է տածում ներկայիս կայսեր՝ Նարուհիթոյի նկատմամբ, ինչպես նաեւ պատրաստ Է հայտարարել, որ կայսերական ընտանիքը մոտ Է կանգնած ժողովրդին: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման՝ հոկտեմբերի 21-ին հրապարակված տվյալները, որը NHK հեռուստաաալիքի կողմից անցկացվել Է գահակալությանը նվիրված հանդիսավոր արարողության կապակցությամբ, որը տեղի Է ունենալու հոկտեմբերի 22-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տեսակետը պաշտպանում Է 1,5 հազար հարցված քաղաքացիների մոտավորապես 72 տոկոսն այն դեպքում, երբ մնացածները պատրաստ չեն հայտնել նման հույզերի մասին: Համանման համամասնությամբ (70 տոկոսը) ճապոնացիներ հայտարարել են, որ հետաքրքրություն են դրսեւորում կայսերական ընտանիքի կյանքի նկատմամբ եւ հետեւում են այդ թեմային վերաբերող նորություններին: Ընդ որում՝ ավագ սերունդները երիտասարդներից ավելի լավ են տեղեկացված կայսեր հետ կապված նշանավոր իրադարձությունների մասին: Բացի այդ, հարցման մասնակիցների 69 տոկոսն այն կարծիքն Է հայտնել, որ վերջին 30 տարվա ընթացքում, երբ Ճապոնիան կառավարում Էր նախորդ՝ Ակիհիտո կայսրը, նրա եւ ժողովրդի միջեւ հեռավորությունն զգալիորեն կրճատվել Է Սյովայի դարաշրջանի համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am