ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
14:55, 21 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում հոկտեմբերի 21-ից 23-ը անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում