Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների նոր նշանակումներ է արել

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցականների նոր նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Արժանապատիվ Տ. Ղևոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից և ծառայության կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը ևս կբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո»,- ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am