Հակոբ Արշակյանը Դուբայում արհեստական բանականության կոնֆերանսին զրուցել է Զինեդին Զիդանի հետ
10:50, 21 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Դուբայում կայացած արհեստական բանականության կոնֆերանսին առիթ է ունեցել զրուցել աշխարհի Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ, 1998 թվականի աշխարհի չեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հակոբ Արշակյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ գրառմանը կցելով լուսանկար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում