Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են Մակրոնի և Մերկելի հետ հանդիպում անցկացնելու պլանները

Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են Մակրոնի և Մերկելի հետ հանդիպում անցկացնելու 
պլանները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քննարկել  Ֆրանսիայի և գերմանիայի ղեկավարների մասնակցության քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝  Սիրիայում Անկարայի ռազմական գործողության շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է կոմյունիկեում, որը տարածվել է Ջոնսոնի և Էրդողանի  հեռախոսազրույցի արդյուքներով։

«Վարչապետն ու նախագահը պայմանավորվել են հնարավորություն փնտրել անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԳԴՀ կանցլեր Մերկելի մասնակցությամբ՝ ներկայիս իրավիճակի, ինչպես նաև հարցերի ավելի լայն շրջանակի քննարկման նպատակով, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը և միգրացիան»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am