Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Ղափամայի փառատոնը Շիրակում կդառնա ամենամյա

Ղափամայի փառատոնը Շիրակում կդառնա ամենամյա

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզում հոկտեմբերի 19-ին առաջին անգամ անցկացվեց Ղափամայի փառատոն: Թեև փառատոնի  անցկացման վայրը Առափի համայնքն  էր, գաղափարը համախմբել էր նաև  հարևան Ոսկեհասկ, Հայկավան, Ախուրիկ համայնքների բնակիչներին:  Կազմակերպիչները վկայում են՝ փառատոնը հիմնականում կազմակերպվել է գյուղական կյանքը ակտիվացնելու, չորս միավորվող գյուղական համայնքների զարգացումն ու կենսամակարդակը բարելավելու համար: Փառատոնը նաև  նպատակ  ուներ ճանաչելի դարձնել հայկական ավանդական խոհանոցի գաղտնիքներն ու զբոսաշրջության միջոցով նպաստել համայնքի զարգացմանը: «Գյուղերում կյանքը ակտիվացնելու համար այս չորս համայնքների բնակիչները համախմբվեցին և  ստեղծեցին «Համայնքի երիտասարդների ձայնը ակումբ» և  որպես առաջին մեծ միջոցառում, որոշեցինք անցկացնել հայկական ավանդական  Ղափամայի տոն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց մանկավարժ, միջոցառման համակազմակերպիչ Սուսաննա Ստեփանյանը՝  տեղեկացնելով, որ փառատոնը լինելու է  ամենամյա, միայն թե  հաջորդ տարիներին այն կանցկացվի մեկ այլ համայնքում՝  համայնքները համաչափ զարգացնելու համար:

Հայկական ավանդական ուտեստների ու ղափամայի հյուրասիրություն, ազգային երգ ու պար, գյուղական էկո մթերքի վաճառք, գյուղական կյանքի և կենցաղի ինտերակտիվ ներկայացում, ազգային խաղեր՝ Առափի այցելած  հյուրերի համար հնարավորություն  էր  ստեղծված տեղում՝ անմիջապես գյուղացուց գյուղմթերք  գնել։ «Անշուշտ, սա նոր հարթակ է գյուղացու համար իր բերքն ու բարիքը վաճառելու համար: Նմանատիպ փառատոնի կարիքը վաղուց էր զգացվում, ինչի մասին վկայում է  այսօրվա բազմամարդ փառատոնը»,-ավելացրեց Սուսաննա Ստեփանյանը:

Աշնանային ցուցահանդես-վաճառքը կօգնի գյուղացիներին իրացնելու իրենց արտադրած էկոլոգիապես մաքուր գյուղմթերքները, ստանալ եկամուտ, բացահայտել նոր շուկա և նոր շուկայական հնարավորություններ՝ «Արմենպրես»-ի հետ ունեցած  զրույցի ժամանակ նշեցին գյուղացիները:

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ