Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները երեխային մոռացել են դեպի Հռոմ մեկնող գնացքի մեջ

Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները երեխային մոռացել են դեպի Հռոմ մեկնող 
գնացքի մեջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները մոռացել են իրենց հինգամյա որդուն դեպի Հռոմ շարժվող գնացքի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ծնողները կարծել են, թե երեխան ինքնուրույն լքել է գնացքը, և դուրս են եկել նրան փնտրելու Սանտա Մարիա-Նովելլա կայարանում, սակայն տղան, իրականում, մնացել է գնացքում, որը մեկնել է Հռոմ: Նա վախեցել է և չի կարողացել օգնություն խնդրել, քանի որ խոսել է միայն չինարեն:

Ոստիկանության աշխատակիցները Ֆլորենցիայի կայարանից կապվել են գնացքի ուղեկցորդի հետ, որն էլ գտել է երեխային և Հռոմի կայարանում հանձնել իրավապահներին:

Մինչև ծնողների ժամանելը՝ ոստիկանները երեխային զբաղեցրել են խաղերով ու նկարչությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am