Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանը հին է Հռոմից. հայ օդաչուն դիմել է Իտալիա մեկնող օդանավի ուղևորներին / լրացված/

Երևանը հին է Հռոմից. հայ օդաչուն դիմել է Իտալիա մեկնող օդանավի ուղևորներին /
լրացված/

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում դեպի Հռոմ մեկնող օդանավի ուղևորներին է դիմում ազգությամբ հայ օդաչուն: Ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ օդաչուն ուղևորներին պատմել է Երևանի՝ Հռոմից հին լինելու մասին:

«Փողոցում ձեզ կասեն, որ Հռոմն ամենահին քաղաքն է: Երբ Հռոմի մասին կպատմեն, խնդրում եմ, հիշեցրեք, որ Երևանը Հռոմից մեծ է 29 տարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է օդաչուն, որի խոսքն ինքնաթիռում ընդունվել է ծափողջույններով:

«Արմենպրես»-ը կապ հաստատեց տեսանյութը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակած ուղևորուհու հետ: Նա տեղեկացրեց, որ Հռոմ էր ուղևորվում Մոսկվայից՝ կինոփառատոնի մասնակցելու նպատակով: «Օդաչուն, ում անունը Արթուր է, ասաց, որ մենք մեկնում ենք աշխարհի հին քաղաքներից մեկը, իսկ թե որն է ամենահինը, կպատմի տեղ հասնելուն պես: Ես մտապահեցի նրա ասածը և վայրէջքից հետո, որոշեցի տեսաձայնագրել նրա պատասխանը: Նա պատմեց մեզ Աթենքի մասին, և հետո ավելացրեց իր մեկնաբանությունը Երևանի վերաբերյալ»,-ասաց նա:

Հայաստանի քաղաքամայր Երևանը հոկտեմբերի 19-ին կտոնի 2801 ամյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am