Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գնահատվել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Գնահատվել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում հոկտեմբերի 15-ին  անցկացված զորավարժության ընթացքում հայ զինծառայողների գործողություններին հետևելու և գնահատելու նպատակով Հայաստան է գտնվում ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը և միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի դաշտային հոսպիտալի գնահատման ամփոփումը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:

Դիտորդները ներկայացրել են իրենց նկատառումներն ու դիտողությունները, հանդես եկել արձանագրված որոշակի թերությունները վերացնելու առաջարկություններով:

Դիտորդների նախնական գնահատականը դրական է, վերջնականը կլինի վեց ամիս հետո՝ հաշվի առնելով բացթողումների վերացման ուղղությամբ տարվող նպատակային աշխատանքը:

Զորավարժության սցենարով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը և ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը: Բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում և այլ օպերատիվ միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am