Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային նստաշրջանին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային 
նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. տարեկան նստաշրջանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ տարեկան նստաշրջանի պլենար նիստին, հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին, ինչպես նաև մի շարք կլոր սեղանների և թեմատիկ քննարկումների:

Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ նորանշանակ գործադիր տնօրեն Քրիստալինա Գերգիեվայի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ և ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեններ Էնթընի ԴեԼաննոյի և Քոեն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ փոխտնօրեն Սիրիլլ Միլլերի հետ:

Միջոցառման շրջանակում աշխատանքային քննարկումներ են նախատեսված Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության և միջազգային մի շարք այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am