Կառավարությունն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման համար հատկացրեց միջոցներ
13:34, 17 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարչությունն ավելի քան 23 մլն դրամ հատկացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման ու նախահաշվարկի փաստաթղթերի կազմման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 17-ի նիստում:
Արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում