Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է վարչապետի խորհրդականը

Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել է 
վարչապետի խորհրդականը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է, մասնակցում է Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի վերջում հայտնեց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այսօր հրավիրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին հանդիսանում է նաև ՀՀ վարչապետի խորհրդականը»,-ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ նիստը կայանալու է ԱԺ-ում իրենց հատկացված տարածքում, որը պատրաստված է այնպիսի բնույթի աշխատանքների համար, որ գաղտնիության հետ կապված արտահոսքեր չլինեն:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովին նիստերին միշտ հրավիրում են առանցքային դեմքերի, իսկ այսօր՝ ավելի առանցքային: Նրա հավաստիացմամբ՝ քննիչ հանձնաժողովն առայժմ մերժում չի ստացել:

Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ