Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բրիտանական հեռուստատեսությունում նոր ալիք կգործարկվի առանց Brexit-ի վերաբերյալ նորությունների

Բրիտանական հեռուստատեսությունում նոր ալիք կգործարկվի առանց Brexit-ի վերաբերյալ նորությունների

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sky News բրիտանական հեռուստաընկերությունը պլանավորել Է հոկտեմբերի 16-ին գործարկել նոր ալիք, որը չի լուսաբանի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ նորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է հաղորդվում Է հեռուստաընկերության կայքում:

Հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի երկուշաբթի օրվանից ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 17-ից մինչեւ 22-ը:

«Sky News Brexit-Free-ն (Sky News-ն առանց Brexit-ի) համարձակ որոշում Է: Բայց այն բանից հետո, երբ մենք հետեւեցինք հանրային կարծիքին վերջին շաբաթների ու ամիսների ընթացքում, հասկացանք, որ մեր հանդիսատեսները իրենց համար ինչ-որ արժեքավոր բան կգտնեն նման ձեւաչափի ալիքում»,-հայտարարել Է Sky News-ի ղեկավար Ջոն Ռայլին:

Վերջին հարցումների համաձայն, որոնց հղում Է անում ալիքը, բրիտանացիների մեկ երրորդը հրաժարվել Է նորություններ դիտելուց ԵՄ-ից Մեծ Բրիտանինայի դուրս գալու շուրջ չդադարող բանավեճերի պատճառով: «Նոր հեռուստաալիքը մարդկանց հնարավորություն կտա փոքր-ինչ հանգստանալ Brexit-ից»,-նշել Է հեռուստաընկերության ղեկավարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am