Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

6G տեխնոլոգիաները կարող են հասանելի դառնալ 10 տարի անց. Huawei

6G տեխնոլոգիաները կարող են հասանելի դառնալ 10 տարի անց. Huawei

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցերորդ սերնդի (6G) ցանցերի տեխնոլոգիաները, որոնք Էլ ավելի արագ եւ արդյունավետ կլինեն տվյալների փոխանցման համար, քան ներկայիս առաջավոր 5G ձեւաչափը, կարող են հասանելի դառնալ առաջիկա 10 տարում: Այդ մասին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 16-ին, հայտարարել Է Huawei հեռահաղորդակցական հսկայի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ժեն Չժենֆեյը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք սկսել ենք 6G ցանցերի ուսումնասիրությունը, եւ, կարծում եմ, առնվազն 10 տարի անց դրանք հասանելի կդառնան գործնական կիրառման համար»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ Ժեն Չժենֆեյը մտահոգություն Է հայտնել, նշելով, որ Huawei-ը կարող Է կորցնել առաջատարի իր դիրքերը 5G տեխնոլոգիաների զարգացման բնագավառում, եթե ԱՄՆ-ն ընկերության նկատմամբ իր սահմանափակումները պահպանի երեքից-հինգ տարի: Մինչ այժմ Huawei-ը այլ երկրների հետ ավելի քան 60 պարտավորագիր Է կնքել հինգերորդ սերնդի գլոբալ շարժական կապի ընդլայնման վերաբերյալ: Huawei կորպորացիան հիմնադրվել Է 1987 թվականին: Այն արտադրում Է հեռահաղորդակցական սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական սարքեր, սմարթֆոններ: Ընկերության արտադրանքն ու ծառայությունները հասանելի են 170-ից ավելի պետություններում: Կորպորացիան միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ Է հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան նրան մեղադրեցին տեխնիկական լրտեսության եւ գաղտնի տեղեկատվություն հավաքելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am