Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Ջոկեր»-ը համաշխարհային վարձույթում ավելի շատ գումար Է հավաքել, քան ԱՄՆ-ում

«Ջոկեր»-ը համաշխարհային վարձույթում ավելի շատ գումար Է հավաքել, քան ԱՄՆ-ում
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը միջազգային շուկայում ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում, քան ԱՄՆ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Collider-ը: Կինոնկարը երկրորդ հանգստյան օրերից հետո ընդամենը վաստակել Է գրեթե 550 մլն դոլար: Այսօրվա դրությամբ դա WarnerBros ստուդիայի DC Comics ընդլայնված կինոաշխարհի ամենահաջողված նախագիծն Է: Ֆիլմն արժեցել Է 55 մլն դոլար՝ առանց մարկետինգի հաշվառման, այնպես որ այն ծախսը հանել Է արդեն տասն անգամ: Ընդ որում ժապավենն ավելի քան 350 մլն դոլար Է հավաքել միջազգային վարձույթում: Ֆիլմն ամենամեծ դրամական մուտքերն ունի Մեծ Բրիտանիայում (36,9 մլն դոլար), Իսկ Մեքսիկայում այն ստացել Է 28,6 մլն դոլար, Կորեայում՝ 27,9 մլն դոլար, իսկ Ռուսաստանում՝ 20,4 մլն դոլար: Բացառված չԷ, որ Warner Bros.-ը Թոդ Ֆիլիփսին կառաջարկի նկարահանել Ջոկերի մասին ֆիլմի շարունակությունը կամ կորոշի առանձին ֆիլմ նկարահանել կոմիքսների մեկ այլ հերոսի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am