Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Փրկարարները մարել են Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն հոկտեմբերի 16-ին, ժամը 08:16-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:55-ին, մարվել՝ 09:00-ին:

Այրվել են տան խոհանոցն ու խորդանոցը` գույքով (մոտ 20 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am