Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը գողացել են Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից. CBS

Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը գողացել են Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից. CBS


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի սյուռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» փորագրությունը հոկտեմբերի 13-ին գողացել են Սան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) Dennis Rae Fine Art գեղարվեստական պատկերասրահից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBS հեռուստաընկերությունը:
Պատկերասրահի աշխատակից Ռաշադ Հոփքինսի խոսքով, որը պատահարի ժամանակ մենակ Է եղել այնտեղ, ինքը մի պահ դեմքը շրջել Է պատկերասրահի առաջնամասում տեղադրված Դալիի աշխատանքից, իսկ երբ հետ Է շրջվել, այն արդեն տեղում չի եղել: Պատկերասրահի դիմաց տեղադրված տեսախցիկների գրանցումներում երեւում Է մի մարդ, որը փախչում Է՝ փորագրությունը ձեռքին:
Ինչպես նշում Է CBS-ը, «Այրվող ընձուղտը» 1966 թվականի հազվագյուտ փորագրություն Է: Դրա արժեքը գնահատվում Է 20 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am