Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու

 Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ հարաբերություններն ավելի լավ 
ընթացք են ունենալու

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ երկու երկրների հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպմանը նշեց, որ համատեղ աշխատանքով ավելի լավ արդյունքներ կգրանցվեն:  

«Պարոն Գախարիա, շատ ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ: Ես ուրախ եմ, որ կարողացել ենք շատ ջերմ աշխատանքային հարաբերութուններ հաստատել: Հանդիպման առաջին րոպեներից արձանագրեցինք, որ ունենալու ենք բարձր մակարդակի բանակցություններ, քննարկումներ, և որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որը կհամարեմ վերջին մեկ ու կես տարվա ձեռքբերումները, ապա կնշեմ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակի հաստատումը, որը, համոզված եմ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում շատ ավելի լավը կդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի վարչապետն իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնական այցով լինել Հայաստանում:  

«Մեր նախնիները հիմք են դրել մեծ բարեկամության: Ես կարող եմ հավաստել, որ մեր հարաբերություններն էլ ավելի կխորանան, կկարողանանք մեր ստանձնած պարտավորությունները կատարել, ինչը կանդրադառնա յուրաքանչյուր քաղաքացու վրա»,-ասաց նա: Գեորգի Գախարիայի խոսքով, չնայած երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն կողմերը համաձայն են, որ ունեն զարգացնելու հնարավորություն տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am