Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը ոչ մեծ զորակազմ կթողնի Սիրիայի հարավում ԻՊ-ի դեմ պայքարելու համար. Թրամփ

ԱՄՆ-ը ոչ մեծ զորակազմ կթողնի Սիրիայի հարավում ԻՊ-ի դեմ պայքարելու համար. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Սիրիայի հյուսիս-արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը, Վաշինգտոնը ոչ մեծ կայազոր կթողնի երկրի հարավի Էթ-Թանֆայի շրջանում՝ պայքարելու ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ի նրա Էջում:

«ԱՄՆ-ի ուժերի ոչ մեծ ներկայություն կպահպանվի Սիրիայի հարավի Էթ-Թանֆայի ռազմակայանում, որպեսզի շարունակվի ԻՊ-ի մնացորդների ակտիվության կասեցումը»,-ասված Է հայտարարության մեջ:

Ինչպես անցած շաբաթվա վերջին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, ԱՄՆ-ի նախագահը կարգադրել Է ամերիկյան բոլոր զինվորականներին դուրս բերել Սիրիայի հյուսիսից, որպեսզի թույլ չտրվի նրանց ներքաշվելը թուրքական բանակի եւ քրդական ջոկատների միջեւ մարտական գործողություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am