Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել Է 67-ի

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել Է 67-ի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը, որը անցած հանգստյան օրերին մոլեգնել Է Ճապոնիայում, հասել Է 67-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Տարերքն առավել մեծ թվով կյանքեր Է խլել Ֆուկուսիմա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրայում: Ամբողջ երկրում տուժածների թվաքանակը գերազանցել Է 200-ը, եւս մոտավորապես 10 մարդ անհայտ կորած Է համարվում: Ինչպես հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, տարերքի հարվածին ենթարկված շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքները, կատարվում են որոնողափրկարարական գործողություններ: Ընդամենն այդ աշխատանքներում գործի են դրված շուրջ 11 հազար մարդ, ներառյալ Ինքնապաշտպանության ուժերի մարտիկները: Ներկայում առանց Էլեկտրականության Է մնում մոտավորապես 34 հազար բնակարան ու տուն, 130 հազար բնակարաններ զրկված են ջրամատակարարումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am