Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում թողարկել են զուտ ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային քարտը

Մեծ Բրիտանիայում թողարկել են զուտ ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային քարտը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել Է զուտ ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային վճարային քարտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail թերթը:
Raris դեբետային քարտը պատրաստվում Է 18-կարատանոց ոսկուց: Դրա արժեքը 18750 ֆունտ ստեռլինգ Է: Բացի դրանից, քարտի ձեւակերպման այլ վճարներ չեն գանձվում: Սակայն եթե հաճախորդը ցանկանում Է պատվիրել քարտի անհատական դիզայն, նրան հարկ կլինի ավելի շատ վճարել: Ոսկե քարտի տեր դառնալ ցանկացողներին որեւիցե հատուկ պահանջ չի ներկայացվում:
Թողարկվող յուրաքանչյուր քարտի վրա փորագրվելու են դրա տիրոջ անունն ու ստորագրությունը: Raris-ի տերերից վճար չի գանձվելու հաշվեհամարով գործառնությունների, ինչպես նաեւ արժույթի փոխանակման գործառնությունների համար: Ինչպես նշել են Թագավորական դրամահատարանում, քարտը նախատեսված Է այն հաճախորդների համար, որոնք գնահատում են պերճանքի բարձրորակ առարկաները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am