Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Մխիթարյանը մարզվում է մարզասրահում

Մխիթարյանը մարզվում է մարզասրահում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Հայ կիսապաշտպանը, սակայն, մարզվում է միայն մարզասրահում: Նրա հետ մարզվում է նաև «գայլերի» մեկ այլ ֆուտբոլիստ` Լորենցո Պելեգրինին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 3 շաբաթից: «Լեչե»-ի դեմ խաղի ժամանակ ստացած աճուկի վնասվածքը լուրջ է, և վերականգման համար հայ կիսապաշտպանին հարկավոր կլինի 3 շաբաթ: Մխիթարյանը չի օգնի նաև ազգային թիմին, որը հոկտեմբերի 12-ին և 15-ին կմրցի համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի թիմերի հետ:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ