Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն պատրաստ Է Մեծ Բրիտանիային զիջում անել Brexit-ի շուրջ բանակցություններում. The Times

ԵՄ-ն պատրաստ Է Մեծ Բրիտանիային զիջում անել Brexit-ի շուրջ բանակցություններում. The Times

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը համաձայն Է Մեծ Բրիտանիային զիջել վեճեր հարուցող հարցերից մեկում, որոնք քաննարկվում են հանրակցության կազմից երկրի առաջիկա դուրս գալուն վերաբերող բանակցություններում: Ինչպես իր կայքում հայտնել Է The Times թերթը, ԵՄ-ի դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Բրյուսելը պատրաստ Է Հյուսային Իռլանդիայի Ասամբլեային (միապալատ խորհրդարան) օժտել այն հարցը լուծելու իրավունքով, թե տարածաշրջանը որքան ժամանակ պետք Է պահպանի Եվրամիության նորմատիվները Brexit-ից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչպես հայտնի Է դարձել The Times-ին, ԵՄ-ն պատրաստ Է խոշոր զիջման գնալ Brexit-ի շուրջ համաձայնագրի քննարկումներում՝ համաձայնելով այնպիսի մեխանիզմի ստեղծման, որը Հյուսիսային Իռլանդիայի Ասամբլեային թույլ կտա որոշում ընդունել՝ դադարեցնելու «բեքստոպի» նոր ռեժիմի գործողությունն ավելի վաղ սահմանված ժամկետի լրանալուց հետո»,-գրում Է հրատարակությունը: Ներկայում քննարկվում Է այն բանի հնարավորությունը, որ համապատասխան հարցը Ասամբլեայի առջեւ դրվի 2025 թվականին:

The Times-ի աղբյուրների խոսքով՝ որպես պատասխան զիջում Բրյուսելն առաջարկում Է Լոնդոնին՝ համաձայնել միասնական մաքսային սահմանին Իռլանդական ծովում՝ պնդելով Իռլանդիա կղզու տարածքում երկրորդ մաքսային սահմանի ստեղծման անհրաժեշտության բացակայությունը, ինչպես առաջարկում Է բրիտանական կողմը: ԵՄ-ի այդ առաջարկությանն արդեն դեմ Է արտահայտվել Հյուիսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am