Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Այաթոլլա Խամենեին հայտարարել Է, որ իսլամն արգելում Է միջուկային զենքի ստեղծումը

Այաթոլլա Խամենեին հայտարարել Է, որ իսլամն արգելում Է միջուկային զենքի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չգնաց միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, որովհետեւ իսլամի տեսանկյունից դա արգելված Է: Այս կարծիքը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Իրանի գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարող Էինք գնալ այդ ճանապարհով, բայց մենք ասացինք, որ, համաձայն իսլամի, դա արգելված Է»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Խամենեին հավելել Է, որ «դա վերաբերում Է ինչպես ատոմային զենքի արտադրությանը, այնպես Էլ պահելուն»:

«Այսօր միջուկային ռումբն սպառնալիք Է խաղաղությանն ու մարդկությանը»,- ընդգծել Է նա: Սեպտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, ուստի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլատրում Է հսկողություն իրականացնել իր ատոմային օբյեկտների նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ