Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը սրվել է. պաշտպանը միջնորդել է ընտրված խափանման միջոցը փոխարինել

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը սրվել է. պաշտպանը միջնորդել է ընտրված 
խափանման միջոցը փոխարինել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է՝ ծայրահեղ ծանր է, և առկա հիվանդություններին ավելացել են այլ հիվանդություններ ևս:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Երեկ երեկոյան՝ հոկտեմբերի 7-ին, իմ պաշտպանյալին անզգայացրել են՝ բժշկական միջամտություն անելու համար: Նրա մոտ առողջական նոր խնդիրներ են առաջացել՝ մարմինն այտուցված է, մասնավորապես, ոտքերը, արդեն անշարժունակ է դարձել, ձայնալարերի խնդիր է առկա, ձայնն ընդհանրապես ճանաչելի չէ, աղիների խնդիր կա»,- նշեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ Գրիգորյանին բուժող բժիշկները շատ լուրջ մտահոգություններ ունեն:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել  Գրիգորյանի  և  Նազիկ  Ամիրյանի  գործով  հերթական  դատական  նիստի ժամանակ այս մասին հայտնեց նաև պաշտպան Լևոն Բաղդասարյանը:    

«Մանվել Գրիգորյանը գտնվում է նարկոզի տակ, վիճակը ծայրահեղ ծանր է։ Օրական մի քանի կիլոգրամ դեղորայք է օգտագործում, նրա մոտ գլուխ են բարձրացրել երկրորդային հիվանդություններ»,– ընդգծեց պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Պաշտպանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը, սակայն մեղադրող դատախազ Վահե Դոմազյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ Գրիգորյանը գտնվում է պատշաճ հսկողության տակ։

Նիստը նախագահող  դատավոր  Մնացական  Մարտիրոսյանը  հեռացել է  խորհրդակցական   սենյակ՝   միջնորդության  վերաբերյալ  որոշում  կայացնելու։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am