Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

WCIT նվագախումբն ազդադարեց Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը

WCIT նվագախումբն ազդադարեց Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի 
մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց Երևանում WCIT-2019 համաժողովի մեկնարկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ին Հանրապետության Հրապարակում ընթացող համերգային երեկոյին ելույթ կունենա նաև աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը:

Համերգին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նվագախմբի երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որոնք նախկինում հյուրընկալել են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովները: Աննախադեպ ձևաչափ ունեցող նվագախմբի համերգային ծրագրում ներառված են համաժողովը հյուրընկալած երկրները խորհրդանշող երաժշտական գործեր, հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շարք։

Հայտնի ստեղծագործություններից բացի, WCIT նվագախումբը, առանց նախապես ծանոթ լինելու ստեղծագործությանը, համերգին առաջին անգամ իրական ժամանակում կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Արհեստական բանականությանը «սովորեցրել են» ստեղծագործել շարականի հիման վրա:

WCIT համաշխարհային նվագախմբի ստեղծման գաղափարը պատկանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին, որը նաև ղեկավարում է խումբը, և կյանքի է կոչվել WCIT-2019-ի կազմակերպիչների աջակցությամբ։

Հանրապետության Հրապարակում ընթացող համերգին ներկա են WCIT-2019 համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղինակավոր իրադարձությանը Հայաստանը կներկայանա մեգանախագծով, աննախադեպ նորարարությամբ՝ ՏՏ համայնքի առանցքային գործիչներին ցույց տալով, որ նոր գաղափարներ գեներացնող երկիր է։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9-ը, Հայաստանում հյուրընկալվում է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am