Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրալիայի կենդանաբանական այգում հազվագյուտ կապիկի ձագ Է հայտնվել

Ավստրալիայի կենդանաբանական այգում հազվագյուտ կապիկի ձագ Է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիդնեյի Taronga Zoo կենդանաբանական այգում հազվագյուտ կապիկի՝ տոնկինյան գուլմանի կամ Ֆրանսուա լանգուրայի ձագ Է հայտնվել: Ինչպես հոկտեմբերի 4-ին հաղորդվում Է կենդանաբանական այգու կայքում, կապիկին, որի մորթու գույնը նարնջագույնից դեռ չի փոխվել սեւի, կարող են տեսնել բոլոր այցելուները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆրանսուա լանգուրա կապիկներն ամենահազվագյուտ տեսակներից մեկն են աշխարհում: Նրանք վաղուց են ապրում Սիդնեյի կենդանաբանական այգում, իսկ սեպտեմբերի վերջին նրանց թիվն ավելացել Է. Նոյել անունով երիտասարդ կապիկը ձագ Է ունեցել: Նրա լույս աշխարհ գալուց մեկ շաբաթ անց կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են երիտասարդ մորը բաց թողնել ընդհանուր մեծավանդակ, որպեսզի այցելուները կարողանան տեսնել, թե ինչպես Է մեծանում այդ հազվագյուտ կենդանու ձագը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am