Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Իմ քայլը» առարկություն չունի Հրայր Թովմասյանի՝  իրեն առնչվող նախագծի քննարկմանը չմասնակցելու առթիվ

«Իմ քայլը» առարկություն չունի Հրայր Թովմասյանի՝  իրեն առնչվող նախագծի 
քննարկմանը չմասնակցելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որևէ առարկություն չունի այն առումով, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ԱԺ-ում իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Հրայր Թովմասյանի իրավունքն է ներկա գտնվել կամ չգտնվել, և եթե որոշել է ներկա չգտնվել, այդ առումով որևէ առարկություն լինել չի կարող»,-ասաց Մակունցը:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թովմասյանի կարծիքով՝ գործընթացն ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն, Մակունցն ասաց. «Թովմասյանը երեկ իր հարցազրույցում նշել էր, թե քանի որ ընթացակարգն իրավական է, նա զերծ կմնա այդ տիրույթում որևէ հայտարարություններ անելուց, և այնուհետև չգիտես ինչու, դա տեղափոխվում է քաղաքական դաշտ»:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին էր ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։ Նախագիծը նախատեսվում է քննարկել ԱԺ-ի՝ արդեն ընթացող քառօրյա նիստերի ընթացքում: ԼՀԿ-ն հայտնել էր, որ կողմ է քվեարկելու նախագծին, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am