Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կոմիտասի և Թումանյանի հոբելյանների կապակցությամբ դպրոցականները ներկայացրեցին նրանց գործերը

Կոմիտասի և Թումանյանի հոբելյանների կապակցությամբ դպրոցականները 
ներկայացրեցին նրանց գործերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Գլոբալ բրիջ» դպրոցի և «ԱրտՍտեմ» քոլեջի աշակերտները հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կատարեցին Կոմիտասի երգերը, ընթերցեցին Թումանյանի ստեղծագործությունները:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Մեր նպատակը դպրոցական համայնքի հետ աշխատանքն էր: Այդպես էին անում նաև Կոմիտասը, Թումանյանը, մարդիկ, որոնք մշտապես հայ ժողովրդի հավաքական կերպարն են ներկայացրել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի գիտակրթական ծրագրերի համակարգող Անի Նազարյանը:

Նրա խոսքով` գիտակրթական բաժնի հիմնական թիրախը դպրոցականներն են, հետևաբար ծրագրերը միտված են նրանց զարգացմանը: «Կարևոր է, որ դպրոցականները դեռ փոքր հասակից ծանոթ լինեն Կոմիտասի և Թումանյանի ստեղծագործություններին, կատարեն դրանք»,-շեշտեց Նազարյանը:

«Գլոբալ բրիջ» դպրոցի աշակերտուհի Նարոտ Սերոբին ասաց, որ շատ-շատ է սիրում Կոմիտասի «Կաքավիկ»-ը: «Երգում ասվում է, որ արևը բացվեց թուխ ամպեր են: Հետաքրքիր էր. ասես խաղաղություն իջավ: Ինձ դուր է գալիս նաև այն հատվածը, երբ ասում է, որ ճուտիկները շորորում են իրենց մայրիկի հետ: Ես նաև կարդացել եմ Թումանյանի հեքիաթները, որոնք նույնպես շատ եմ սիրում»,-նշեց ութամյա Նարոտը:

«Ես այստեղ երգելու եմ Կոմիտասի  երգերը, որոնք շատ լավն են, բայց ինձ ամենաշատը դուր է գալիս «Զար զընգը» »,-ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սան Մարիա Վաթյանը: Անդրադառնալով Թումանյանին` նա նշեց, որ սիրով է կարդում «Շունն ու կատուն», «Քաջ Նազար» հեքիաթները:

Միջոցառման շրջանակում ոչ միայն երեխաներն էին ակտիվ, այլև մեծահասակները, որոնք սիրով երգում էին նրանց հետ:

Նախաձեռնությունն իրականացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի գիտակրթական բաժինը` կրթահամալիրների հետ համագործակցությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am