Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը

Մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է բնական գազի մատակարարման և փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրացիայի մակարդակի և համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նիստի ընթացքում  ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր: «Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ներպետական գործընթացները ժամանակին ավարտելու համար, ինչը հնարավոր դարձրեց այս փաստաթղթի ստորագրումը»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց նաև, որ Սինգապուրի և Հայաստանի միջև ստորագրվելու է ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հոկտեմբերին ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ և ԵԱՏՄ-ի և մեր հարևան, բարեկամ Իրանի միջև համագործակցության զարգացմամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]