Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքի առթիվ ևս մեկ երիտասարդ բերման է ենթարկվել

Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքի առթիվ ևս մեկ 
երիտասարդ բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

Նույն գործի շրջանակում ձերբակալվել էր նաև 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը:

ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am