Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ֆրանսիայում դատարանն արգելել է երեխային տալ «Ջիհադ» անունը

Ֆրանսիայում դատարանն արգելել է երեխային տալ «Ջիհադ» անունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Դիժոն քաղաքի դատարանն ընդունել է որոշում, որն արգելում է երեխային անվանել «Ջիհադ» անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2018 թվականին Դիժոնի բնակիչներից մեկը որդի էր ունեցել և որոշել էր նրան անվանել «Ջիհադ»: Գործի՝ ամիսներ տևած քննությունից հետո ընտանեկան հարցերով դատավորը վճռել էր, որ անունը «վնասում է երեխայի շահերին»:

«Անգամ եթե «Ջիհադ» անունն արաբական աշխարհում օգտագործվում է և նշանակում սրբազան պատերազմ, ունի դրական իմաստ, հասարակության մեջ այն շարունակում է մնալ ու ասոցացվել իսլամական ծայրահեղական շարժումների հետ»,- ասվում է դատարանի որոշման մեջ:

Ֆրանսիական ռադիոկայանը հայտնում է, որ երեխային անվանելու են «Ջահիդ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am