Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գյումրիում կցուցադրվի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմը

Գյումրիում կցուցադրվի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմը

ԳՅՈՒՄՐԻ, 27  ՍԵՊՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում սեպտեմբերի 27-ին տեղի կունենա 2019թ. Ռոտերդամի  48-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացրած՝ կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի՝ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմն անդրադառնում է ռուս զինվորի կողմից 2015թ.-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությանը՝ Ավետիսյանների սպանությանը։

Ֆիլմը նաև  ներկայացվել է  Ուրուգվայի 37-րդ միջազգային կինոփառատոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նկարահանումները սկսվել են 2016-17 թվականներին, և հեղինակների խոսքով՝ դժվար պայմաններում են աշխատել:

 «Ֆիլմը գեղարվեստական է՝ ներշնչված իրական դեպքերից, որի հիմքում Գյումրիում ռուս զինվորի կողմից կատարած սահմռկեցուցիչ ոճրագործությունն է։ Եվ նյութի գեղարվեստական վերծանումը մեր մոտեցմամբ հնարավորություն ստեղծեց խուսափել խոչընդոտներից, քանի որ մենք գործ ունեինք մեր ստեղծած կերպարների հետ։
Ֆիլմն ամբողջությամբ ոչ թե պատմում է այդ ընտանիքի պատմությունը, այլ ոճրագործության մասին և ոճրագործության հետևանքով առաջացած այն արձագանքների մասին, ինչը  տեղի ունեցավ մեր հենց կերպարների, հերոսների հետ»,-նշեց Նարինե Մկրտչյանը։

Ֆիլմն օրեր առաջ ցուցադրվել է Ռուսաստանում: Հեղինակները տեղեկացնում  են, որ Յալթայում կայացած ցուցադրությունը  բավական լավ է անցել: Ներշնչվելով իրական դեպքերից՝ հեղինակները ստեղծել են գեղարվեստական մի պատում, որտեղ առաջնային է դառնում արժանապատվության և  անձնազոհության գաղափարը։

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am