The Beatles-ը նոր տեսահոլովակ Է ներկայացրել Abbey Road ալբոմի 50-ամյակի առթիվ
16:47, 27 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Beatles-ը Ջորջ Հարիսոնի "Here Comes The Sun" երգի նոր տեսահոլովակ Է ներկայացրել Abbey Road ալբոմի 50-ամյակի առթիվ: Այն արդեն կարելի Է դիտել YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոբելյանի առթիվ սեպտեմբերի 27-ին խումբն ալբոմը թողարկել Է նոր վերադաշնակմամբ, որի վրա աշխատել են Ջորջ Մարտինի որդին՝ Ջայլզ Մարտինը, եւ հնչյունային ռեժիսոր Սեմ Օքելը: Նաեւ ալբոմի տեղ կգտնեն 23 ստուդիական եւ դեմո-ձայնագրություններ, որոնց մեծ մասն ավելի վաղ չի հրապարակվել, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում