Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերին  

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերին

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքեց իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բադասյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրուցում` անդրադառնալով մամուլում տարածված լուրին: «ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրը նույնքան եմ հնարավոր համարում, որքան, որ ինձ կնշանակեն ՀՀ ֆինանսների նախարար»,- նշեց Բադասյանը:

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է հրաժարականի մասին: Նույն օրը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am